Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Թուրքը լավ գիտի՝ ինչ է երազանքը, դրա համար էլ ուզում է երազանքից կտրել մեզ

Թուրքը լավ գիտի՝ ինչ է երազանքը, դրա համար էլ ուզում է երազանքից կտրել մեզ
27.05.2024 | 07:31

Ո՞վ ինձ պիտի ստիպի, որ չերազեմ:

Ես ժողովուրդն եմ, ես մի հատիկն եմ ցորենի արտի մեջ ու ես պիտի երազեմ...

Արցախը իմն է, ես այնտեղ ապրել եմ երկու տարի, զենքով, որ իմ հետևում կանգնած արցախցի մանուկը խաղաղ ապրի, իմ արցախցի մանուկը:

Հետո խաթարել են այդ խաղաղությունը, ես էլի գնացել եմ, մի քիչ մեռել եմ, մի քիչ չեմ մեռել։ Մի քիչ հետ եմ եկել, մի քիչ թաղվել եմ այնտեղ:

Ո՞վ պիտի ինձ արգելի Արցախ կանչելուց, Արցախ գնալուց, Արցախ հետ բերելուց:

Ու կապ չունի, որ ես հիմա եմ, իսկ իմ տեսակի վանեցին, սասունցին, կարինցին երեք սերունդ առաջ էին։ Ես եմ իրենց շառավիղը ու ես երազելու եմ իմ Վանի մասին, իմ Մուշի, իմ Սասունի:

Ի՞նչ եք անելու իմ երազանքների հետ, նրանք կան, ու դուք պարտվում եք դրանց։

Թքեմ ձեր վախվորած «իրականի» վրա, չկա իրական, եթե չկա սեր, չկա պատկառանք այն բոլոր հոգիների հանդեպ, որոնք պայքարել են իմ ու քո այս ներկայի համար։ Իրականը մեր ապագայաստեղծ մտքերն են ու դրանց բյուրեղյա մաքրությունը՝ առանց ատելության, առանց վրեժի, սրտաբուխ ու սիրառատ:

Թուրքը լավ գիտի՝ ինչ է երազանքը, դրա համար ուզում է երազանքից կտրել մեզ, թե բա՝ Արարատը մոռացեք։

Չե՛մ մոռանալու։ Ամեն օր նայելու եմ ու ժպտամ, որովհետև ինքը իմն է, ես՝ իրենը, դու ո՞վ ես, թուրք։ Մի օր գալու եմ, գալու՛ եմ, ու դու պարտվել ես այսօրվա իմ երազներին, որոնք չեն ընդհատվելու, որոնց սարսափը քեզ հանգիստ չի տալիս:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 8323

Մեկնաբանություններ